Рубрика: «Ուրախ հունիս»

Գարգառ

Գարգառ (հին անվանումը` Գյառգյառ, որ նշանակում է հպարտ-հպարտ), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ստեփանավան քաղաքից մոտ 6 կմ հարավ-արևելք։ Գյուղի հիմնադիր տոհմերն են Քալաշյանները, Մուրադյանները, Զալինյանները և Հարությունյանները։

Գարգառը գտնվում է ծովի մակարդակից 1400-1500 մ բարձրության վրա։ Հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից կազմում է 26 կմ։Գյուղի աշխարհագրական դիրքը շատ նպաստավոր է, առաջին հերթին, հաղորդակցման տեսակետից, քանի որ նրա միջով է անցնում հանրապետական նշանակության ԵրևանԹբիլիսի մայրուղին։ Հենց այս պատճառով էլ գյուղը հաճախակի է ենթարկվել թուրք ու պարսիկ նվաճողների ասպատակություններին, թալանվել ու ավերվել, բայց և նորից ոտքի է կանգնել։Շատ բարենպաստ են նաև գյուղի բնակլիմայական պայմանները։Գյուղը շրջապատված է բարձրաբերձ լեռներով, թավուտ անտառներով, որոնց հաշվին գյուղն ապահովված է մոտ 50% խմելու ջրով (ջրագիծ չլինելու պատճառով է, որ 100%-ով ապահովված չէ)։ Հյուսիսից Արջասարն ու Յամաջն են, արևմուտքից՝ վեհանիստ Թոդորը, իսկ հարավից՝ Բզովդալի անտառապատ լեռնապարը։ Գեղեցկատես ու հրապուրիչ է լեռների գրկում բազմած Գարգառը։Գյուղը հարուստ է սառնորակ ջրերով, արոտավայրերով, վարելահողերով, իսկ վերջին մի քանի տարիներին գյուղում կա նաև փորձադաշտ, ուր մշակում են ոչ ավանդական մշակաբույսեր, ինչպես օրինակ՝ բրոկոլիֆիզալիսպատիսոն և այլն։

Рубрика: «Ուրախ հունիս»

Նախնական աշխատանք

1. Գյումրու, մեր այցելեք վայրերի մասին տեղեկություններ։
Յոթ Վերք եկեղեցի
Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 18741886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է:
Պլպլան ժամ
Սուրբ Միքայել հրեշտակապետ եկեղեցի, ռուսական ուղղափառ եկեղեցի-ժամատուն Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Կումայրու հին գերեզմանոցի՝ ներկայիս Գորկու զբոսայգու շրջակայքում՝ «Պատվո Բլուր» հարթակում։ Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Գյումրու քաղաքային զբոսայգի
Գյումրի (ի սկզբանե Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի[2]18401924 թթ.-ին՝ Ալեքսանդրապոլ, 19241990 թթ.-ին՝ Լենինական, 19901992[3] թթ.-ին Կումայրի), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզումԱխուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հա։ 2015 թ. դրությամբ ունեցել է 118, 6 հազար բնակիչ[1], ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մ։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։
Մհեր Մկրտչյանի տուն- թանգարան

Թանգարանը կառուցվել է Գյումրիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։

Թանգարանը լուսաբանում է մեծանուն արվեստագետի կյանքն ու գործը։ Թանգարանի գործունեության նպատակն է այցելուներին մոտիկից ծանոթացնել հայ մեծ դերասան Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանի կյանքին ու ստեղծագործությանը։ Հետևողականորեն շարունակվում է պրպտումներն ու հավաքագրումը Մհեր Մկրտչյանին վերաբերվող նյութերով՝ թանգարանային ֆոնդը հարստացնելու ուղղությամբ։

Рубрика: «Ուրախ հունիս»

Հավեսի հունիս օր 3

Այսօր այցելեցինք կրթահամալիրի Տեխնոպարկ։Ծանոթացանք նոր սարքավորումների հետ։Թենիս խաղացինք։Հետո հաստոցի վրա կախազարդ պատրաստեցինք։Հետո տարբեր խաղեր խաղացինք։Լողացինք և մարզական պարապմունք անցկացրեցինք։

Рубрика: «Ուրախ հունիս»

Հավեսի հունիս օր 2

Այսօր մենք այցելել էինք Մարտիրոս Սարյանի տուն- թանգարան։Այնտեղ տեսանք նրա բոլոր նկարած նկարները։Թանգարան այցելելուց հետո ոտքով գնացինք դեպի մանկական երկաթուղի։Այնտեղ մենք նստեցինք գնացք։Կարծես գնացքի անիվները մեզ տանեին դրախտ։