Рубрика: մայրենի

Ինքնաստուգում

  1. Լրացրո’ւ տեքստում բաց թողնված տառերը։

Տաթևիկի և Հովհաննեսի տատիկն ու պապիկը ապրում են Գյումրիում: Գյումրին գտնվում է Շիրակի մարզում։ Տաթևիկն ու Հովհաննեսը  որոշեցին ամառային արձակուրդը  կազմակերպել տատիկի ու պապիկի տանը: Նրանք Սասունցի Դավիթ կայարանից  գնացքի երկու տոմս գնեցին և ուղևորվեցին Գյումրի: Գնացքը շատ հարմարավետ էր և սրընթաց:  Վագոնի ուղևորները ուրախ, կատակասեր և  սրտաբաց մարդիկ էին:  Նրանք ծանոթացան, ապա  զրուցեցին, կատակներ արեցին, և ժամանակն աննկատ անցավ:Երեկոյան ութին երեխաները տեղ հասան։ Կայարանում նրանց դիմավորեց պապիկը։ Երեխաները ճանապարհին կանգ առան ծաղկի խանութի մոտ և  տատիկի համար վարդերի ծաղկեփունջ գնեցին։ Տատիկն անչափ ուրախացավ թոռնիկներին տեսնելով։ 

  1. Ո՞ր մարզում է գտնվում Գյումրին։
    Գյումրին գտնվում է Շիրակի մարզում։
  2. Ինչպե՞ս է կոչվում այն կայարանը, որտեղից երեխաները գնացք նստեցին, որ Գյումրի գնան։
    Երեխաները Սասունցի Դավթի կայարանից գնացին Գյումրի։
  3. Ինչպե՞ս է կոչվում Գյումրու երկաթգծի կայարանը: Պատասխանը գտի’ր համացանցից ( լրացուցիչ հարց)։
    Գյումրու երկաթգծի կայարանը կոչվում է Ալեքսանդրապոլ։
  4. Տեքստից դու’րս գրիր  հատուկ անունները։
    Գյումրի
    Շիրակի մարզ
    Սասունցի Դավիթ
    Տաթևիկի
    Հովհաննես
  5. Տեքստից դու’րս գրիր 2-ական գոյական, ածական, բայ, թվական։
    Տաթևիկի ամառային տեսնելով երկու
    Հովհաննեսի ուրախ ծանոթանալ ութ
  6. Տեքստից դու’րս գրիր 2-ական բարդ և ածանցավոր բառ։
    սրտաբաց ամառային
    կատակասեր անչփ
  7. Տեքստի վերջին նախադասության մեջ նշի’ր ենթական և ստորոգյալը։
    Տատիկն ուրախացավ
  8. «Անին նվագում է » նախադասությանը բառեր ավելացրու’ ( նախադասությունն ընդարձակի’ր):
    «Անին դպրոցում գեղեցիկ նվագում է քանոն իր ուսուսչուհու հետ »
  9. Գրի’ր տրված բառերի հոմանիշները։

սրընթաց — արագընթաց

սրտաբաց — պարզ

զրուցել- խոսել

գնել-առնել