Рубрика: մայրենի

Ինքնաստուգում

Պիզայի աշտարակի անունը դեռ շատ կլսեք ու կկարդաք: Այն հայտնի է նաև որպես «ընկնող» աշտարակ:

Այն (գտնվել) Իտալիայում`Պիզա քաղաքում: Աշտարակը սկսել է թեքվել դեռևս շինարարության ընթացքում 1173 թ.:

Աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, ընդ որում երկու ընդմիջումներն էլ տևել են բավականին երկար: Շինարարությունը իրականացվել է 1173-1360 թթ.: Ինչպես նշված էր սկզբում, աշտարակը սկսեց թեքվել շինարարության ժամանակ: Պատճառները հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով, որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել: Մինչև այն պահը, քանի դեռ չէին վերակառուցել աշտարակը, այն թեքված էր 5,5 աստիճան դեպի հարավ: Այս պահին աշտարակը թեքված է ընդամենը 4 աստիճանով: Ընկնող աշտարակի  շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն:  Բայց, քանի որ թեքվածությունը նկատվել է հենց առաջին հարկը կառուցելուց հետո, շինարարությունը դադարեցվել է, իսկ վարպետը (լքել)  քաղաքը: Պիզայի աշտարակի բարձրությունը կարելի է համեմատել ութ հարկանի տան հետ: Իտալիայի այս գրավիչ աշտարակը կշռում է 14.453 տոննա: Կա մի լեգենդ այն մասին, որ Պիզայի աշտարակում իր փորձերն է արել Գալիլեյը: Ասում են, որ գիտնականը (կանգնել) վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև: Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից: Ի սկզբանե նախատեսվում էր, որ աշտարակը կլինի 10 հարկանի և կլինի պատշգամբներով: Ինչպես նաև Պիզայի աշտարակը պետք է ունենար զանգակատուն և տանիք: Նախատեսվում էր, որ աշտարակը պետք է կառուցվի 98 մետր բարձրությամբ, բայց կառուցվեց ընդամենը 56 մետր: Աշտարակն ունի յոթ զանգ, և նրանք բոլորն էլ կարգավորված են յոթ երաժշտական նոտաների վրա:
Ամբողջ աշխարհում ամենագեղեցիկ զանգերի հնչեղությունն (ունենալ) Պիզայի աշտարակը:

Աշտարակի կեսը վերակառուցեցին 1233 թվականին: Ճարտարապետ Ջովաննի դի Սիմոնեն սկսեց մասնակցել շինարարությանը 1275 թվականից: Նա կարողացել է ավարտել միայն հինգերորդ հարկը: Աշտարակի ութերորդ հարկի կառուցումն ավարտել է Անդրեա Պիզանոն 1350 թ. և նա աշտարակի վերևում տեղադրել է աշխարհահռչակ զանգակատունը: